Գիտնականները բացահայտել են, թե որ խմիչքները կարող են ավելացնել մահացության ռիսկը մարդու մոտ

Գիտնականները բացահայտել են, թե որ խմիչքները կարող են ավելացնել մահացության ռիսկը մարդու մոտ

Գիտնականները պարզել են, որ շատ ծանր եւ նույնիսկ մահացու հիվանդություններ առաջանում են կոլայի, լիմոնադի եւ այլ համանման խմիչքների մշտական օգտագործումից։ Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը։ Մասնագետները, ուսումնասիրելով 10 երկրի ավելի քան 450 հազար քաղաքացիների առողջական տվյալներ, որոնք մասնակցել են հետազոտություններին՝ կամավոր կերպով։ Հետազոտության ընթացքում նրանք բաժանել են կամավորներին երկու խմբի՝ մարդիկ որոնք օգտագործում են ամսեկան 250 մլ-ից էլ քիչ գազավորված ըմպելիք եւ մարդիկ, որոնք օրական օգտագործում են 500 մլ գազավորված ըմպելիք։ Պարզվել է, որ այն խումբը, որն օրական 500 մլ գազավորված ըմպելիք է օգտագործում, 17 տոկոսով ավելի է գտնվում ծանր երբեմն էլ՝ մահացու հիվանդություն ձեռք բերելու ռիսկային խմբում, քան հակառակ խումբը։

.