Ինչպես կարող է օղին օգնել օստեոխոնդրոզ ունեցողներին

Ինչպես կարող է օղին օգնել օստեոխոնդրոզ ունեցողներին

Բժիշկները հայտարարել են, որ թեեւ օստեոխոնդրոզ ունեցողներին չի կարելի օղի խմել, սակայն այն կարող է նույնիսկ օգտակար լինել որոշ դեպքերի համար։ Խոսքը ոչ թե այն խմելու, այլ արտաքին կիրառության մասին է, կոնկրետ դեպքում՝ օղու կոմպրեսներ դնելու, որը թեթեւացնում է ցավը։ Կոմպրեսի համար հարկավոր է օղին խառնել մեղրով, քսել ցավող տեղի վրա եւ ծածկել ցելոֆանե տոպրակով, կամ տաք շորով կամ շարֆով։ Նման կոմպրեսը տաքացնում է ու անցկացնում ցավը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ կոմպրեսը պետք է պահել ցավող տեղի վրա երկու ժամ։ Նշենք, որ օստեոխոնդրոզը համարվում է դարի հիվանդություն։ Ախտանշաններն են՝ մեջքի եւ վզի ցավերը, որոնք տարածվում են դեպի ձեռքերն ու ուսերը։ Հիվանդը ունենում է նաեւ գլխացավեր։ Ի դեպ, այս հիվանդությունն ունեցող մարդկանց չի կարելի ոչ միայն օղի խմել, այլ նաեւ՝ ծխել։