«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 74-ի

«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 74-ի

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 74-ի։ Այս մասին հայտնում է NHK-ն։ 11 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 220 մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Առավել շատ զոհեր եւ վիրավորներ եղել են Միյագի եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներից, որոնք գտնվում են Հոնսյու կղզու վրա։ Միայն Տոկիոյում վնասվել է 13 հազար մասնավոր տուն եւ շինություն, իսկ առհասարակ ողջ երկրում վնասվել է 130 հազար մասնավոր տուն եւ շինություն։ Տուժել է 230 դպրոց։