Անհանգստացնում ա ոչ թե տոնածառի գինն ու տեսքը, այլ... Սուրեն Սահակյան

Անհանգստացնում ա ոչ թե տոնածառի գինն ու տեսքը, այլ... Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի գլխավոր տոնածառի շուրջ տարվող քննարկումներին՝ գրելով.

«Սպանում ա, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ գրառումներ են անում, թե ինչի՞ եք քննադատում տոնածառը, տեսեք՝ ինչ սիրուն ա ։) Տիկնայք և պարոնայք, քննադատությունը միայն մակերեսային դիտարկման դեպքում ա կապվում արտաքին տեսքի հետ։ Եթե նունիսկ քննադատական տեքստը ուղիղ արտաքին տեսքի մասին ա, ապա վստահաբար կարելի ա պնդել, որ հարցադրման քաղաքական բաղադրիչը ուղղակի ձևակերպված չի։

Մարդիկ պետական ապարատի առաջնահերթությունների, նրա սոցիալական քաղաքականության բնույթի մասին հարցադրումներ են անում։ Եթե շատ խորանանք խնդրի ու քննադատության էության մեջ, անհանգստացնում ա ոչ թե տոնածառի գինն ու տեսքը, այլ պետության ու պետական մարմինների հայեցակարգային ուղենիշերի բացակայությունը։ Եթե հստակ երևային, թե դեպի ուր ա շարժվում Հայաստանը և էդ ճանապարհով գնալու համաձայնությունը ստացված լիներ, ապա տոնածառի մասին քննադատությունները մեր պատերը էսքան ողողած չէին լինի։ Դա տասերորդական խնդիր ա իրականում։»: