Ռուսաստանը արբանյակներ ոչնչացնելու ունակ հրթիռ է փորձարկել․ Պենտագոն 

Ռուսաստանը արբանյակներ ոչնչացնելու ունակ հրթիռ է փորձարկել․ Պենտագոն 

ԱՄՆ Զինված ուժերի տիեզերական հրամանատարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձարկել է նոր հրթիռ, որն ունակ է ոչնչացնել արբանյակներ։ Ըստ Պենտագոնի, Ռուսաստանւ շարունակում է ռազմականացնել տիեզերքը։

Տիեզերական հրամանատարությունը նաեւ հավաստիացրել է, որ կշարունակի պաշտպանել Միացյալ Նահանգներին եւ դաշնակիցներին տիեզերական ագրեսիայից։ Նշենք, որ Մոսկվայում էլ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է տիեզերքում սպառազինություններ տեղակայելու իր փորձերը։