Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած սանկցիաները հարձակում է Թուրքիայի սուվերեն իրավունքի դեմ․ Էրդողան 

Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած սանկցիաները հարձակում է Թուրքիայի սուվերեն իրավունքի դեմ․ Էրդողան 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի սուվերեն իրավունքն է եղել ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումը։

Նա հիշեցրել է, որ ոչ մի երկիր, բացի Թուրքիայից, չի հայտնվել «Ամերիկայի հակառակորդներին սանկցիաներով հակազդելու» (CAATSA) օրենքի պահանջով սահմանվող սանկցիաների տակ, բացի Թուրքիայից, այն դեպքում, երբ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցը։

Էրդողանը նաեւ նկատել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի անգամ չի բավարարել «Պատրիոտ» համակարգ գնելու Թուրքիայի դիմումները։ Նա նշել է, որ Ամերիկայի իրական նպատակները թուրքական պաշտպանական համակգի զարգացմանը խանգարելն է եւ ռազմական մատակարարումների առումով Անկարային կախվածության մեջ պահելը։