Զանգվածային տարհանում Փարիզում

Զանգվածային տարհանում Փարիզում

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն հայտարարել է, որ տարհանվել է 1600 մարդ ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիսային շրջաններից

Պատճառը Երկրորդ աշխարհամարտի ժամանակներին թվագրվող ռումբի վնասազերծումն է եղել։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Երկրորդ աշխարհամարտի ժամանակներով թվագրվող ռումբի վնասազերծման հետեւանքով տարհանվել է 1600 մարդ Փարիզի Լա Շապել շրջանից։

Մունիցիպալ ծառայությունները գտնվում են շրջանի բնակիչների կողքին»,- ավելի ուշ իր թվիթերյան էջում գրել է Հիդալգոն։