Փլվել է համալսարանի մի քանի հարկը 

Փլվել է համալսարանի մի քանի հարկը 

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում փլուզվել է տեղի ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեխանիկայի եւ օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի շենքի մի քանի հարկը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նախնական տեղեկություններով, փլատակների տակ կարող են լինել մարդիկ։

Հայտնի է, որ տարածքից տարհանվել է 60 մարդ։ «Ֆոնտանկա» լրատվական գործակալությունն էլ գրում է, որ փլուզումը քանի որ տեղի է ունեցել շաբաթ օրը, ապա այնտեղ կարող էին լինել եւ մասնագետները եւ ուսանողները։

Հայտնի է, որ արգելափակվել է 21 մարդ։ «Ինտերֆաքսն» էլ հաղորդում է, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի այն հատվածում, որտեղ ընթացել են վերականգնողական աշխատանքներ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 54 փրկարար եւ 14 միավոր տեխնիկա։