Մահացել է Հիտլերի ամենահայտնի դերասանը 

Մահացել է Հիտլերի ամենահայտնի դերասանը 
Բրունո Հանց

Մահացել է շվեյցարացի դերասան Բրունո Հանցը։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։ Նա մահացել է իր տանը Ցյուրխում։ Հանցը 77 տարեկան էր։ Նա լայն ճանաչում է ստացել 1970-ականներին եւ մինչեւ իր կյանքի վերջը եղել է շատ պահանջված կինոարվեստում։ Վերջին անգամ ֆիլմում նկարահանվել է անցյալ տարի։

1996 թվականից նա Իֆլանդի մատանու տերն է հանդիսացել։ Հատկապես հայտնի է նրա մասնակցությամբ նկարահանված «Բունկեր» ֆիլմը, որտեղ Հանցը մարմնավորել է Ադոլֆ Հիտլերին։ Նա համարվել է Հիտելրի դերակատարներից ամենահաջողվածը։