Այ էդի Նիկոլիկին հարցրեք. Ռուբեն Հայրապետյան

 Այ էդի Նիկոլիկին հարցրեք. Ռուբեն Հայրապետյան

Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթրկված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ իր մոտ ոչինչ չեն հայտնաբերել, զենքերը օրինական են եղել։

«Իմ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք, թույլատվություններն էլ հես ա, գրպանս դրած ա։ 3 օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում։ Ինձ թվում է՝ դրանով ուզում են ժողովրդին շեղեն Արշակի լայվից։ Երեք զենքերից երկուսը որսորդական են, իսկ մեկը իմ անձնականն է, անվտանգության համար։ Ժամանակին իմ վրա մահափորձ է եղել, անվտանգության համար պահում եմ»,- ասաց Հայրապետյանը։

Հարցին, թե այս իշխանության համար ինքը որևէ վտանգ ներկայացնու՞մ է, Հայրապետյանը պատասխանեց. «Այ էդի Նիկոլիկին հարցրեք»։