Բողոքի ցույցերի ժամանակ Սենթ-Լուիսում չորս ոստիկան է վիրավորվել

Բողոքի ցույցերի ժամանակ Սենթ-Լուիսում չորս ոստիկան է վիրավորվել

Չորս ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ հնչած կրակոցների պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության թվիթերյան էջը։ Բոլոր վիրավորված ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք գտնվում են գիտակցության մեջ։

Ստացել են համապատասխան բուժօգնություն։ Վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող չեն։ Կրակոցները հնչել են քաղաքի կենտրոնում, ոստիկանատան հարեւանությամբ, որտեղ գիշերվա ընթացքում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ մի քանի բախումներ են արձանագրվել։