Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար:

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար:

Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: