Հասարակական կազմակերպության գրասենյակից գողություն են կատարել

Հասարակական կազմակերպության գրասենյակից գողություն են կատարել

Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ եւ տեսախցիկ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երեւանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես եւ միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։