Գյումրեցիներն ահազանգում են․ մի խումբ անհայտ երիտասարդներ հայտնվել են, առաջարկում են իրենց հետ «պաչիկ» խաղալ

Գյումրեցիներն ահազանգում են․ մի խումբ անհայտ երիտասարդներ հայտնվել են, առաջարկում են իրենց հետ «պաչիկ» խաղալ

Մոտ մեկ ժամ առաջ Գյումրու Մուշ  թաղամասի բնակիչներին մի խումբ երիտասարդներ անակնկալի են բերել՝ հայտնվելով ավտոբուսով եւ մեքենաներով։ Խմբով երիտասարդները իրենց հետ մեծ քանակությամբ խմիչք են ունեցել, դռնեդուռ են ընկել,  բնակիչներին առաջարկել են իրենց հետ խմել այդ խմիչքը,  ժամանակ անցկացնել եւ խաղալ հայտնի «պաչիկ» խաղը։

Ըստ բնակիչների՝ նրանք բավականին լավ հայերեն են խոսել, սակայն բնակիչները պնդում են՝ երիտասարդները Բաթումիից են, եկել են Գյումրու վարքուբարքին ծանոթանալու, ինչը չափազանց կասկածելի է թվացել։

Այս պահին Մուշի ոստիկանության բաժանմունքի պարեկները տեղում են, փորձում են հասկանալ ` ինչ է կատարվում։

ՀԳ․ Ոստիկանությունից մեզ պարզաբանեցին, որ իրականում երիտասարները սփյուռքահայեր են, որոնք շրջագայում են։ Նրանց առաջին հանգրվանը եղել է Գյումրին, ցանկանում են ծանոթանալ գյումրեցիների կենցաղին, այնուհետև շարունակել իրենց էքսկուրսիան։

Սակայն, նրանց արտասովոր պահվածքը  խուճապ է առաջացրել տեղացիների շրջանում, վերջիններս էլ ահազանգել են ոստիկանությանը։