Ամենից առաջ՝ պլանավորիր բյուջեդ

Ամենից առաջ՝ պլանավորիր բյուջեդ

Ֆինանսական անկախության հասնելու մեր զրույցների շարքում այսօր կխոսենք ըստ մեզ՝ երկու կարեւոր հարցի
•  Բյուջեի պլանավորման անհրաժեշտության
•  Կատարած ծախսերի համար չափսոսալու մասին։ 
Որեւէ մեկիս համար ֆինանսական անկախության հասնելու մեր ճանապարհին կարեւոր է բյուջեի պլանավորումը։ 

Այսպես ասած՝ անձնական ֆինանսական պլանը մեր ֆինանսական վիճակը դարձնում է հասկանալ եւ պարզորոշ, որովհետեւ անձնական բյուջեի պլանավորումով մենք հստակ գիտենք, թե որքան եկամուտ ենք ստանում կամ ստանալու օրինակ ամսվա ընթացքում, այդ ժամանակահատվածում ինչ ծախսեր են կատարում, որ ծախսերն են անխուսափելի, որոնք կարելի է կորեկցիայի ենթարկել, ամսվա վերջում որքան գումար մեզ կմնա մնացորդ, եթե մնա իհարկե, այդ մնացորդ գումարից մենք ինչքանը կարող ենք պահել «նեղ օրվա համար», որքանը ծախսել մեր հաճույքների համար եւ այլն։ 

Բյուջեի պլանավորումը մարդուն օգնում է խուսափել այսպես ասած՝ «ֆինանսական կարուսելից» երբ  դրամապանակը մեկ լիքն է, մեկ՝ դատարկ։ Եւ բացի այդ, բյուջեի պլանավորումով կխոսափենք այնքան ծանոթ իրավիճակից, երբ նախքան աշխատավարձը վերջին մի քանի օրերին գումար չի լինում որեւէ բան գնելու համար։ 

Մյուս հարցը, որի մասին կուզենայինք խոսել հետեւյալն է՝ երբեք չափսոսալ կատարած ծախսերի համար։ Նախ՝ եթե արդեն գումարը ծախսել ես ու համարում ես, որ կատարած ծախսդ անիմաստ է, նստել ու «դարդ» անելն անիմաստ է, միեւնույնն է՝ գումարդ հետ չի գա։ Դրա փոխարեն՝ այդ իրավիճակից պետք է դաս քաղել։ 

Մյուս կողմից, քո այդ կատարած ծախսով դու ինչ որ կերպ նպաստել ես տնտեսության շրջանառությանը, այսինքն՝ օգնում ես նախ վաճառողին, հետո արդեն երկրիդ տնտեսությանը։ Սա իհարկե չի նշանակում երբեք, թե պետք է հանուն «երկրի տնտեսության» անցնել անիմաստ ծախսերի եւ հասնել սեփական դրամական միջոցների մսխման կամ վատնման, սակայն ամեն դեպքում, ինչպես ասում են՝ «нет худа без добра»։

Արամ Յանին