Տոնելու ենք Պաղեստինի ազատագրումը․ Խամենեիի եղբրայերեն գրառումը

Տոնելու ենք Պաղեստինի ազատագրումը․ Խամենեիի եղբրայերեն գրառումը

Երուսաղեմը կլինի մահմեդականների ձեռքում, իսկ իսլամական աշխարհը տոնելու է Պաղեստինի ազատագրումը։
Եբրայերեն ( Իսրայելի Պետության պետական լեզուն - խմբ․) այս գրառումը տեղադրել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):

«Երուսաղեմը կլինի մահմեդականների ձեռքում, իսկ իսլամական աշխարհը կտոնի Պաղեստինի ազատագրումը»,- գրել է նա։ 

Նա գրառմանը կցել է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի տեսանյութը, որի վերևում երևում են բռնկումներ, ենթադրաբար՝ իրանական հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։

Սա Խամենեիի երրորդ ուղերձն է X-ի իր պաշտոնական էջում: Ապրիլի լույս 14-ի գիշերը, երբ լուրեր ստացվեցին Իսրայելի վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, Իրանի առաջնորդը սոցիալական ցանցերում գրել էր, որ հրեական պետությունը կպատժվի: