Կկարողանա՞ Իրանը ճեղքել Իսրայելի «երկաթե գմբեթը»․ GNR
Իրանական դրոն-մահապարտներն ունեն Իսրայելի «երկաթե գմբեթ»հակաօդային պաշտպանության համակարգ ներթափանցելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Global News Radio-ի ռազմական ծրագրի խմբագիր Վեյ Դունսույը։
«Ինչ վերաբերում է Իսրայելին, նույնիսկ եթե նրա «երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգը կարողանա որսալ դրոն-մահապարտ-սարքերը, եթե կարճ ժամանակում հայտնվեն մեծ թվով անօդաչուներ, Իսրայելի ՀՕՊ-ը զգալի ճնշման կենթարկվի», - ասել է Վեյը Global News-ին:
Նրա խոսքով՝ իրանական ԱԹՍ-ները կարող են հասնել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր։ Դա սպառնում է «երկաթե գմբեթի»արդյունավետությանը զանգվածային հարձակման ժամանակ:
Վեյը նաև նշել է, որ Թեհրանն ի զորու է իրանամետ խմբավորումներին զինել դրոն-մահապարտներով՝ Իսրայելին մոտ դիրքերից համակարգված հարձակումների համար։ Բացի այդ, Թեհրանն ունի բալիստիկ և թեւավոր հրթիռներ՝ համապատասխանաբար մինչև 2000 և ավելի քան 1000 կիլոմետր հեռահարությամբ, ինչը թույլ է տալիս ծածկել Մերձավոր Արևելքի մեծ մասը: Նրա խոսքով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներին հարվածից հետո կթուլանան նաեւ Իսրայելի զինված ուժերի հակահարձակման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 14-ին անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի տարածքի վրա։ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին, ինչի արդյունքում հրեական և ամերիկյան ուժերը որսացել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ։
Կարծիքներ