Իրավիճակը վատթարանում է․ ի՞նչ է ասել Զելենսկին

Իրավիճակը վատթարանում է․ ի՞նչ է ասել Զելենսկին

Ուկրաինական բանակի համար իրավիճակը Դոնեցկի ուղղությամբ գնալով վատանում է. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նման թեժ պատերազմի ժամանակ ռազմաճակատում իրավիճակը միշտ էլ բարդ է։ Բայց այս օրերին, և հատկապես Դոնեցկի ուղղություններով, այն ավելի ու ավելի է դժվարանում», - ասել է Զելենսկին Telegram ալիքում հրապարակված իր տեսաուղերձում։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ամիս է, ինչ սպասում են Արեւմուտքի օգնությանը։
Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի խորհրդական Իգոր Կիմակովսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկները խոչընդոտում են Չասով Յարից խաղաղ բնակիչների տարհանմանը։ Այդկերպ, նրանք փորձում են դանդաղեցնել ռուսական զինված ուժերի առաջխաղացումը։