Հայաստանը կմասնակցի Անթալիայի ֆորումին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Հայաստանը կմասնակցի Անթալիայի ֆորումին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն առաջիկայում մասնակցելու են Անթալիայի ֆորումին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ըստ Daily Sabah թերթի փոխանցման։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը հայտարարել էր իր ասուլիսում, որ Հայաստանը ձգտում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ Անկարայի հետ, առանց նախապայմանների։