Հրդեհով փորձել են հետքեր թաքցնել

Հրդեհով փորձել են հետքեր թաքցնել

«Անտերության, սոցիալական անապահովության և ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է տեղի ունեցածը, մահվան շքերթը բանակում պետք ա դադարեցնել: Ծնողները չեն վստահում գործի քննությանը, ծնողները վստահ են, որ բուն հրդեհով փորձել են հետքեր թաքցնել, ծնողները կարծում են, որ մինչև հրդեհը զինվորները եղել են անգիտակից վիճակում», -այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով մահացած ժամկետային զինծառայողների պաշտպան Նորայր Նորիկյանը։