Արտյոմ Կարապետյանի հետ կատարված դեպքի վերաբերյալ զրուցել է ոստիկանապետի հետ

Արտյոմ Կարապետյանի հետ կատարված դեպքի վերաբերյալ զրուցել է ոստիկանապետի հետ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ զրույց է ունեցել ոստիկանապետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքի իր էջում.

 «Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Карапетян Артем-ի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության եւ ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին:
Ինչպես նաեւ, հանդիպել եմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»-գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, ոդ երթուղայինի վարորդներից մեկը դերասանի կնոջ ներկայությամբ սպառնացել էր «չափաջաղով» կտրել դերասանի վիզը: