Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը | «Հրապարակ» 20.11.2019

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը | «Հրապարակ» 20.11.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով  և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել  պետության օրինական շահերին:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»