Սուրո ջան, զինված ուժերն էլ, դու էլ՝ Նիկոլին եք ենթարկվում․․․

Սուրո ջան, զինված ուժերն էլ, դու էլ՝ Նիկոլին եք ենթարկվում․․․

Պապիկյան Սուրենն ասում է, որ զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին եւ գերագույն գլխավոր հրամանատարին։ Եթե ավելի պարզեցնենք, կստացվի, որ զինված ուժերը պիտի ենթարկվեն Նիկոլին ու Սուրոյին։ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, Բանակում չի ծառայել, զինվորական տարրական գիտելիք չունի, Սուրեն Պապիկյանն էլ պատմության դասատու է, Բանակում ծառայելու շրջանի մասին լավ է չխոսեմ։ 
Արցախի 75 տոկոսը նույն ինքը գերագույն հրամանատարը հանձնեց թշնամուն, Հայաստանի տարածքներում էլ թշնամին եկել, շնթռկել է, չի գնում։ 

Որ ավելի գեղավարի խոսենք՝ զինված ուժերն ու Պն-ն պատերազմի ժամանակ էլ է ենթարկվել գերագույն հրամանատարին։ Պաշտպանության նախարարը հիմա բանտում է, որովհետև ինքը ենթարկվում էր գերագույն հրամանատարին։  Գերագույն հրամանատարը ազատ ֆռֆռում է, որովհետև զինված ուժերն ու պաշտպանության նախարարը ենթարկվում էին իրեն։ 

Պապիկյանը միամտորեն ուրախացել է, որ զինված ուժերը ենթարկվում են ՊՆ-ին։ Սուրո ջան ոչ միայն զինված ուժերը՝ դու էլ հետն ես ենթարկվում գերագույնին։ Հաջորդը դու ես լինելու։ Ոնց որ նախորդ պաշտպանության նախարարին, քեզ էլ են ուղարկելու Տոնոյանի մոտ։ Կասկածու՞մ ես։ Դու Նիկոլին ես ենթարկվում, ինչ ուզի՝ կանի, բայց թե նա ում է ենթարկվում, դու ավելի լավ գիտես։ Քեզ  համար ավելի լավ կլիներ, որ զինված ուժերը դե յուրե գերագույն Նիկոլին ենթարկվեր, որ տանուլ տվածի, պարտության համար գերագույնը կողքինին «ժերտվա տալով»՝ չպլստար։