«Հայաստանի կորսված գարուն»-ը արբանյակային հեռարձակմամբ չի՞ ցուցադրվում

«Հայաստանի կորսված գարուն»-ը արբանյակային հեռարձակմամբ չի՞ ցուցադրվում

Այսօր Հ1-ի եթերով մեկնարկել է «Հայաստանի կորսված գարուն» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է Մարտի մեկի դեպքերի մասին, որի ցուցադրությունը ժամանակին արգելված էր։

Այս պահին ֆիլմ հեռարձակվում է Երեւանում եւ ՀՀ մարզերում, սակայն մեր ընթերցողներից ահազանգում են, որ այն արբանյակային հեռարձակմամբ չի ցուցադրվում։

Հիշեցնենք, որ Տիգրան Պասկևիչյանի հեղինակած ֆիլմը նախկինում Հանրային հեռուստաընկերությամբ չէր ցուցադրվել, նույնիսկ արգելված էր կինոթատրոններում։ Ֆիլմի ցուցադրման համար ստորագրահավաք էր արվել։