2018-ը շատ հաջող էր տուրիզմի համար ամբողջ աշխարհում

2018-ը շատ հաջող էր տուրիզմի համար ամբողջ աշխարհում

Անցյալ տարի տուրիստները ընդհանուր առմամբ իրականացրել են 1․4 միլիարդ ճամփորդությունը, ինչը վեց տոկոսով ավելին է, քան 2017 թվականին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ Տուրիստական համաշխարհային կազմակերպությունը։ Այսպիսով, ըստ կազմակերպության ներկայացրած զեկույցի, անցյալ տարին եղել է ամենահաջողվածը տուրիստական ոլորտում եւ նման ցուցանիշի մտադրություն է եղել հասնել միայն 2020 թվականին։ Միայն 2010 թվականին էր, որ այս ցուցանիշին գերազանցող ցուցանիշ է գրանցվել։ Մարդիկ ավելի հաճախ են սկսել այցելել Միջին եւ Մերձավոր Արեւելք, Աֆրիկա, Ասիական-Խաղաղօվկիանոսյան ռեգիոն եւ Եվրոպա։ Տուրիզմը, ըստ զեկույցի դարձել է համաշխարհային տնտեսության շարժիչներից մեկը եւ ներկայումս մշակվում են նոր ծրագրեր եւ տուրիստական ոլորտի նոր բիզնես մոդելներ։