Զինվորականներին հարցրել եմ՝ դպրոցն ու գյուղը նշանառության տա՞կ են, ասել են՝ նշանառության տակ են

Զինվորականներին հարցրել եմ՝ դպրոցն ու գյուղը նշանառության տա՞կ են, ասել են՝ նշանառության տակ են

«Ասում են՝ այդ գյուղերը, տարածքները դառնում են խոցելի: Չնայած նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, թե չէ, հիմա խոցելի չէ, այն առումով, որ ուղիղ  նշանառության տակ չէ: Ես հատուկ այդ հանդիպումից հետո մեր զինվորականերին հրավիրել եմ և հարցրել՝ հիմա Կիրանց գյուղը և Կիրանց գյուղի դպրոցն այս պահին խոցելի է, թե՞ խոցելի չէ, ուղիղ նշանառության տակ է, թե՞ ուղիղ նշանառության տակ չէ: Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է»: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս է տարբերությունը՝ այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի, և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի  խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի: Ես այդ եմ մեր սիրելի գյուղացիներին և քաղաքացիներին փորձում ներկայացնել»,- նշել է նա։

«Նախ եկեք արձանագրենք, որ գետնի վրա աշխատանք չի արվել, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունենք, քանի դեռ գետնի վրա աշխատանք չենք իրականացրել: Մենք քարտեզի վրա տեսնում ենք, մենք «գուգլ» քարտեզի վրա տեսնում ենք, բայց միևնույն է, այդ թվում՝ Ոսկեպարի և Բերքաբերի փորձը ցույց տվեց, որ երբ այդ կոորդինատով գնում ես տեղանք, պարզվում է, որ այնուամենայնիվ այդ տեղանքի մասին քո պատկերացումները մի քիչ ուրիշ են, քան տեղում, որովհետև ինչքան էլ ճշգրիտ լինեն քարտեզները, արբանյակային լուսանկարները, այնուամենայնիվ, գետնին շոշափելի տեսնելն ուրիշ է»,- ասել է Փաշինյանը։