Այս տարի Ղարաբաղյան կարգավորման թեմային կառնչվենք ավելի հաճախ․ Չավուշօղլու

Այս տարի Ղարաբաղյան կարգավորման թեմային կառնչվենք ավելի հաճախ․ Չավուշօղլու

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարող նորմալանալ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ուսանողական ճամբարում ունեցած ելույթի ընթացքում։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից է կախված նաեւ Կովկասում կայունության եւ զարգացման հնարավորությունները։ Չավուշօղլուն ասել է նաեւ, որ ընթացիկ տարում Անկարան Ղարաբաղյան կարգավորման թեմային կառնչվի ավելի հաճախ։