Բաքվին հիշեցրել են կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին

Բաքվին հիշեցրել են կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին։

Մորատինոսը նշել է, որ միջկրոնական երկխոսությունը պետք է դառնա քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Նա շեշտել է, որ կրոնական առաջնորդները պետք է հավաքվեն ու ելքեր փնտրեն ոչ թե պատերազմներից ու հակամարտություններից հետո, այլ՝ նախօրոք։ Իր ելույթում Միգել Անխել Մորատինոսը ընդգծել է, որ անհրաժեշտ է կրոնական պաշտամունքի վայրերի քարտեզ կազմել, այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն:

Մորատինոսի կոչը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ ընտրել են բռնազավթված Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ուղին։