Ուկրաինան հրավիրել է Բաքվին, իսկ Հայաստանի՞ն

Ուկրաինան հրավիրել է Բաքվին, իսկ Հայաստանի՞ն

Ուկրաինան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու առաջիկա խաղաղության գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայում։ Կիևը նաև հրավիրել է Բաքվին միանալ խաղաղության բանաձեւին։
Այս մասին Facebook-ում գրել է Գերագույն ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկը։

Նա նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Բաքուն ակտիվորեն մասնակցելու է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Այն տեղի կունենա Բեռլինում այս տարվա հունիսին։
«Ուկրաինայի անունից ես նաև հրավիրել եմ Ադրբեջանին մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին և միանալու նախագահ Զելենսկու ուկրաինական խաղաղության բանաձևի մեկ կամ մի քանի կետերի։ Օրինակ՝ էներգետիկ անվտանգության կամ ականազերծման հարցերում»,- ասել է նա։

Առայժմ հայտնի չէ, արդյոք պաշտոնական Կիևը համանման հրավեր ուղարկել է հայկական կողմին։ Չի բացառվում, որ նման պարագայում Հայաստանի իշխանությունները դրական արձագանքեն՝ դատելով Ռուսաստանի հետ ունեցած ընդգծված հակասություններից։