Հերթական զվարճալի դեպքը Աշխարհի առաջնությունում․ ի՞նչ է կատարվել

Հերթական զվարճալի դեպքը Աշխարհի առաջնությունում․ ի՞նչ է կատարվել

Երեկ Բրազիլիայի հավաքականը Աշխարհի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ այս անգամ հաղթելով Շվեյցարիայի ընտրանուն՝ 2-0։ Բրացիլացիների գլխավոր աստղ Նեյմարը, ինչպես հայտնի էր, անդրանիկ տուրի Սերբայի դեմ խաղում վնասվածք էր ստացել ու չէր մասնակցում Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղին։

Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների հետ կապված դեռևս հստակություն չկա, սակայն ակնհայտ է, որ բրազիլացի գերաստղը դեռ հնարվաորություն կունենա խաղալու այս առաջնությունում, քանի որ վնասվածը այդքան էլ լուրջ չէ։

Սովորաբար հայտացուցակում ընդգրկված, բայց վնասվածք ստացած ֆուտբոլիստները հանդիպմանը հետևում են երկրպագուների համար նախատեսված տրիբունաներից։ Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Բրազիլիա-Շվեյցարիա խաղի ժամանակ հերթական զվարճալի դեպքն է գրանցվել Կատար2022-ում։

Նեյմարի մոլի երկրպագուներից մեկը ճիշտ ֆուտբոլիստի ոճով հագնված, դեմքը նմանեցրած տրիբունաներից մեկում հետևել է հանդիպմանը, իսկ նրա կողքին գտնվող երկրպագուները կարծել են, թե Նեյմարն է ու սկսել են հանգիստ չտալ նրան, ողջ խաղի ընթացքում սելֆիներ են արել նմանակի հետ և այլն։ Ի դեպ, երկրպագուն դիտավորյալ երկար ժամանակ չի ասել, որ ինքը Նեյմարը չէ ու վայելել է Նեյմարի կարգավիճակը։