Ուկրաինան կավելացնի կին հրամանատարների թիվը

Ուկրաինան կավելացնի կին հրամանատարների թիվը

Ուկրաինան նախատեսում է ավելացնել կին հրամանատարների թիվը առաջնագծում։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ-ի պետքարտուղար Լյուդմիլա Դարագանը, փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նրա համոզմամբ, Ուկրաինան պետք է ձերբազատվի այն կարծրատիպից, թե կինը չի կարող զորք ղեկավարել։ «Այսօր մենք ունենք որոշակի անհավասարակշռություն։

Ֆինանսիստների, կադրերի բաժնի աշխատողների, իրավաբանների պաշտոններում շատ կանայք կան, բայց հրամանատարի պաշտոնում կին փաստացի չունենք գոնե ջոկի մակարդակով։ Պետք է հաղթահարենք «կինը չի կարող ղեկավարել» կարծրատիպը»։

Դարագանը նշել է, որ խոսքը ստորաբաժանումների հրամանատարների պաշտոններում կանանց թվի ավելացման մասին է։ Նրա խոսքով, այժմ բանակում ծառայում է 62 հազար կին, ինչը կազմում է Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր թվի 7%-ը։