ՔՊ վարչության նախկին անդամը Փաշինյանի ամենօրյա «պապսովի պոստերի» մասին

ՔՊ վարչության նախկին անդամը Փաշինյանի ամենօրյա «պապսովի պոստերի» մասին

 «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման, թե՝

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն և տեղադրած տեսանյութի, այսպիսի գրառում է արել․

Marine Manucharyan

Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ ա ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք, իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութերա որ պոստվում են։ Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենումա։ Էս վիդեոներով չենք տաքանալու։

#վլոգապետություն
#տնաքանդ_պոպուլիզմ
#տանը_մարդ_կա՞

Մարինե Մանուչարյանը նախկին հարցազրույցներից մեկում ասել էր․

«Քաղաքացիական պայմանագրին» միանալու առաջարկը ստացա Նիկոլ Փաշինյանից 2013թ. հուլիսին: Առաջարկն ընդունեցի, քանի որ ինձ առաջին հերթին գրավեց Պայմանագրի տեքստը: Այն անդրադառնում է ինձ համար շատ կարեւոր հիմնահարցերի, կարեւորում է քաղաքացու տեսակը, նրա առջեւ դրված պարտավորությունները եւ այն հանգամանքը, թե ինչպիսի պետություն է ցանկանում տեսնել քաղաքացին: Պետությունը խորհրդային մտածելակերպի համաձայն ոչ թե պետք է պահի եւ պահպանի քաղաքացիներին, այլ նաեւ քաղաքացին պետք է դառնա պետության պաշտպանության երաշխիք: