Վաղը խորհրդակցություն կանցկացվի՝ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի փլուզման կապակցությամբ

Այսօր երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։ Այս պահին ոստիկանությունը փակել է Արամի փողոցը։ 

Լիլիթ Մակունցն ու կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը քննարկում են շենքի հետագա ճակատագիրը։ Որոշվել է վաղը այդ կապակցությամբ խորհրդակցություն անցկացվել։ Նշենք, որ շենքի կառուցապատողը ըստ տեղեկության հրաժարվել է գալ դեպքի վայր։

Դեպքի առնչությամբ Hraparak.am-ի թղթակիցը զրուցեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի և Մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային արժեքների գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։