Ադրբեջանը գումար է հատկացրել Շուշիի ռեալական ուսումնարանի վերականգնման համար

Ադրբեջանը գումար է հատկացրել Շուշիի ռեալական ուսումնարանի վերականգնման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Շուշիի ռեալական ուսումնարանի վերականգնման ու նախագծման աշխատանքների իրականացման եւ դրա համար միջոցների հատկացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Համաձայն հրապարակված հրամանագրի, Ադրբեջանի պետական բյուջեից վերականգնման եւ նախագծման համար հատկացվել է մեկ միլիոն մանաթ։