Ունենք զոհեր, կլինեն զոհեր, շատ եմ տառապում ամեն զոհի համար․ Արայիկ Հարությունյան

Ունենք զոհեր, կլինեն զոհեր, շատ եմ տառապում ամեն զոհի համար․ Արայիկ Հարությունյան

«Ունենք մեր մարտավարությունընախանշած»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ առաջ հրավիրել է Անվտանգության խորհրդի, ԱԺ նիստ, հրավիրել են պատասխանատուներին, հրամանատարներին, մեր զինվորականներին։

«Սա կենաց մահու պատերազմ է եւ այդ պատերազմը տալու ենք ամբողջ ազգով։ Մեր ԶՈՒ-ն, բանակը պատվով կատարում իր առջեւ դրված խնդիրը։ Այս համախմբվածությունը լինի, պատերազմ է՝ իր բոլոր կանոնների համապատասխան։ Ունենք զոհեր, կլինեն զոհեր, ունենք վիրավորներ, կլինեն վիրավորներ։ Շատ եմ տառապում ամեն զոհի համար։ Քաղաքական, այլ ենթատեքստ չպետք է տալ։ Ես այսօր կապ եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ, փոխանակվում ենք տեղեկություններով։ ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել արտահերթ նիստ։ Կապ են ստեղծել մեր կաթողիկոսները․․․Կան դիրքեր, որ կորցրել ենք, հետ ենք վերցրլ, կան դիրքեր, որ կորցրել ենք, հետ չենք վերցրել։ Սա ապրիլյան, հուլիսյան պատերազմը չէ»։