Կանգ առեք, թույլ տվեք հայրերին եւ մայրերին ողջ առողջ տեսնել իրենց զավակներին․ Ռամզան Քադիրովը դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին

Կանգ առեք, թույլ տվեք հայրերին եւ մայրերին ողջ առողջ տեսնել իրենց զավակներին․ Ռամզան Քադիրովը դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը։ «Լեռնային Ղարաբաղը դարձել է այունահոսող վերք, որից որոշ ուժեր ցանկանում են օգուտներ քաղել։ Այս ցավից տառապում է ողջ Կովկասը, բոլոր եղբայրական ժողովուրդները ռեգիոնում։ Ռուսաստանը պարզապես տիտանական ջանքեր է ներդնում, որպեսզի ստիպի կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն դրա համար պետք է մեկ ընդ միշտ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը։ Ըստ Քադիրովի, չպետք է նստել ու որոշել, թե ով է կրակել առաջինը, քանի որ պատերազմի շարունակումը ավելի ու ավելի իրավիճակը հեռանում է մարդկայնությունից եւ ողջամտությունից։ «Չեչեն ժողովուրդը, որ հիանալիորեն գիտի պատերազմի եւ խաղաղության գինը, կոչ է անում կանգ առնել, փոխել զայրությը ողջամտությամբ, խոնարհեցնել հպարտությունը եւ տալ հնարավորություն՝ հայրերին եւ մայրերին իրենց զավակներին ողջ ու առողջ տեղնելու»,- գրել է Ռամզան Քադիրովը, կոչ անելով ՄԱԿ-ին, հարեւան պետություններին եւ հոգեւորականներին միանալ խաղաղ կարգավորման գործընթացին։