Մինսկի խմբի համանախագահները ողջունել են երեք հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանի կողմից

Մինսկի խմբի համանախագահները ողջունել են երեք հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանի կողմից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով ողջունել են Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը։ Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին ամբողջապես եւ արագորեն ավարտելու բոլոր գերիների եւ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների դիակների փոխանակությունը եւ պահպանել պահվող անձնանց հանդեպ մարդասիրական վերաբերմունքի առնչությամբ ունեցած պարտականությունները։

Միաժամանակ նաեւ, վկայակոչելով ապրիլի 13-ի հայտարարությունը, համանախագահները կոչ են արել կողմերին փոխանակվել բոլոր տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են կոնֆլիկտի գոտում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար եւ վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի հետ կապված սահմանափակումները՝ ներառյալ հումանիտար կազմակերպությունների համար։

Համանախագահները նաեւ կոչ են արել կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար, որը կնպաստեր ամուր խաղաղությանը՝ մնացած պրոբլեմային ոլորտների կարգավորման միջոցով, որը վերաբերում է նաեւ համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսմանը, առաջին իսկ հնարավորության դեպքում։