Տարեցներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը կառաջարկվի

Տարեցներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը կառաջարկվի

Մեծ Բրիտանիայի 50 տարեկանից բարձր բնակիչներին կառաջարկվի նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նախատեսված պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Այս մասին հայտնում է Times պարբերականը:

Ըստ հաղորդման, այդ կերպ բրիտանական իշխանությունները փորձում են վերջնականապես արմատախիլ անել կորոնավիրուսի սպառնալիքները մինչեւ Ս․ Ծննդյան արձակուրդներ։ Երրորդ դեղաչափի համար նախատեսվում է օգտագործել ինչպես հատուկ մոդիֆիկացված դեղամիջոցներ, կամ էլ արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք արտադրվել են Pfizer, AstraZeneca եւ Moderna ընկերությունների կողմից։ Երրորդ ներարկումը հարկավոր կլինի 50 տարեկանից բարձր կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար։