«Վու՛յ, էս ինչ փիս հոտա գալիս»

«Վու՛յ, էս ինչ փիս հոտա գալիս»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի գրառումը այնպիսի տպավորություն է թողնում, ոնց որ, ասենք, քաղաքապետ Հայկոն աղբարկղերի կողքով անցնելիս քիթը վեր քաշի ու ասի՝ վու՛յ, էս ինչ փիս հոտա գալիս։ Նման դեպքում, եթե կողքին մարդ լինի, կշմփացնի՝ բա ղեկավարը դու ես, մի բան արա։ Հիմա պատգամավոր Բաբկեն Թունյանն է։ Գրառում է արել ու մեղադրում է մարդկանց, որ ֆեյսբուքից գարշահոտ է գալիս, Սևանն էլ կանաչել է որոշ մարդկանց թարախից․

Babken Tunyan

Ես էլ ասեմ իմ ոչ պրոֆեսիոնալ կարծիքը, թե ինչու էր կանաչել Սևանը։ Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին։
Ու շատ զարմանալի է, որ հայկական ֆեյսբուքն էլ չի կանաչում՝ չնայած էս ցանցից տարածվող գարշահոտը գնալով սրվում է։

Չասե՞ս՝ երիտասարդ, բա ի՞նչ էիք ուզում։ Էն, որ մարդկանց սև ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի էիք բաժանում, չէի՞ք պատկերացնում, որ հասարակության այդ շերտերը առանձնանալու են ձեր իշխող կուսակցությունից։ Դա ազգը պառակտել, ազգամիջյան թշնամանք հրահրել էր նշանակում։ Որ մեկը հիշեցնում էր այդ մասին, հիշեցնողին «սաղ-սաղ կուլ էիք տալիս»։

Ազգը պառակտողին, սևի ու սպիտակի բաժանողին «քաղաքապետ դարձրիք»։ Հիմա վայելեք։ Ումի՞ց եք բողոքում, հավաքվեք, գնացեք ձեր վարչապետի մոտ ու ասեք՝ թե կարող ես, այս կոտրած, փշուր-փշուր եղած բաժակը միացրու։ Բաժակի պես ազգը «փշուր- փշուր արիք»։