Հազարավոր լրտեսական արբանյակներ են գնել 

Հազարավոր լրտեսական արբանյակներ են գնել 

ԱՄՆ Տիեզերական հետախուզության ազգային վարչությունը Starlink ընկերությունից ձեռք է բերել հազարավոր լրտեսական արբանյակներ։ Ինչպես հայտնում է The War Zone-ը, Իլոն Մասկի ընկերությունը տիեզերքում ունի հազարավոր արբանյակներ եւ դեռ չորս տարի առաջ տարբեր երկրներին սկսել է մատուցել կոմերցիոն ծառայություններ։ Նոր արբանյակները հագեցած կլինեն հատուկ ռադարներով, որոնք կունենան GMTI ռեժիմ։ Դրանք կօգնեն հետեւել շարժվող օբյեկտներին։ Այդ արբանյակները ամերիկյան մամուլում սկսել են անվանել ռազմավարական հետախուզության «Ս․ Գրաալ»-ներ։