Boeing-ը շահագործումից կհանի 300 ինքնաթիռ

Boeing-ը շահագործումից կհանի 300 ինքնաթիռ

Boeing օդանավաշինական կորպորացիան ստիպված է լինելու շահագործումից հետ կանչել ավելի քան 300 հատ Boeing 737 Max օդանավ, քանի որ ավելի ու ավելի շատ ավիաընկերություններ հրաժարվում են այդ օդանավից օգտվել, իսկ պետություններն էլ իրենց օդային տարածքները փակում են ընկերության օդանավների առաջ։ Արգելանքներ են դրել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ինդոնեզիան, Չինաստանը եւ այլ պետություններ։ Ընկերությունը հետ է կանչելու ինքնաթիռները ժամանակավորապես, իսկ մինչ խնդրի հարթումը Boeing-ը կկրի հինգ միլիարդ դոլարի վնաս։ Վերլուծաբանները կարծում են, որ այս դժվարին փուլը ընկերությունը կկարողանա հաղթահարել, քանի որ ունեցել է 101 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ զուտ շահույթը կազմել է 10 միլիարդ դոլար։