Համաճարակի «օջախ»՝ քաղաքապետարանի հարեւանությամբ

Համաճարակի «օջախ»՝ քաղաքապետարանի հարեւանությամբ

Եթե կորոնավիրուսը առաջացել է Ուհան քաղաքից, ապա եթե մեզանում խոլերայի համաճարակը սկսվի, անպայման սկսվելու է «Ձկան խանութի» անցումից։ Երեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա իսկական համաճարակային օջախ է ձեւավորվել, որտեղ առնետներն են տնօրինություն անում եւ իրենց շատ լավ զգում՝ անգամ մարդկանց ներկայությունը նրանց չի խանգարում։ Մինչդեռ «Ձկան խանութի» այս անցումով ամեն օր հարյուրավոր մարդիկ են անցնում։

Բացի այդ, ամեն առավոտ, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում, այս գետնուղում մի քանի ժամ հերթապահում են կարմիր բերետավորները, որ հանկարծ ՀՀ վարչապետի նկատմամբ դիվերսիա չիրականացվի։ Գոնե այս խեղճ զինվորների համար չեն փորձում սանիտարական նորմալ վիճակ ստեղծել անցումում, որ հերթապահության ժամերին չհայհոյեն երկրի իշխանություններին, եւ հատկապես՝ Երեւանի քաղաքապետին։