ԱՄՆ-ն առաջինը կմշակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ Ռոբերտ Օ՛Բրայեն

ԱՄՆ-ն առաջինը կմշակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ Ռոբերտ Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները առաջ կանցնի բոլոր երկրներից, ովքեր զբաղված են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի մշակմամբ եւ առաջինը կներկայացնի պատվաստանյութը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, ըստ CBS-ի փոխանցման։

«Ես կարծում եմ, որ մենք կլինենք առաջինը պատվաստանյութի մշակման հարցում։ Նախագահը խոստացել է, որ եթե մենք առաջինը մշակենք պատվաստանյութը, կկիսվենք աշխարհի հետ»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նաեւ չի բացառել, որ չինական հատուկ ծառայությունները փորձեն գողանալ ամերիկյան մշակումը, ինչը եղել է նախկինում։

Օ՛Բրայենը նկատել է, որ չինացիները ամերիկյան շատ գաղտնիքներ եւ մտավոր սեփականություն հանդիսացող բաներ են գողացել, նաեւ կեղծել են շատ տեխնոլոգիաներ։