Տեղի է ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Չավուշօղլուն շնորհավորել է Մամեդյարովին այդ երկրի պետական կարեւոր տոներից մեկի՝ Հանրապետության օրվա առիթով (մայիսի 28-ին է)։ Շնորհավորանքներ են փոխանակվել նաեւ Ռամազանի տոնի առիթով։ Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։