Ալեն Սիմոնյանն իր օգնականին նշանակեց ԱԺ աշխատակազմի ղեկավար 

Ալեն Սիմոնյանն իր օգնականին նշանակեց ԱԺ աշխատակազմի ղեկավար 

Քիչ առաջ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշումը՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ: Մենք այդ մասին արդեն գրել էինք,ո ր Նարիբեկյանն այսօր հրաժեշտի ահնդիպում է ունեցել իր աշծխատակազմի ամդաների հետ։ Մենք գրել էիքն նաև, որ Նարիբեկյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվելու ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը։ 

ԱԺ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ՝ 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նույն պահին նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

Հիշեցնենք, քիչ առաջ մենք գրել էինք այս մասին։