Վահան Նարիբեկյանն այսօր հրաժեշտ կտա պաշտոնին․ ո՞վ կփոխարինի նրան

Վահան Նարիբեկյանն այսօր հրաժեշտ կտա պաշտոնին․ ո՞վ կփոխարինի նրան

ԱԺ աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այսօր հրաժեշտ կտա պաշտոնին։ Նա, ինչպես և նշվել էր մամուլում, ՔՊ-ական պատգամավորների օգնականների բարձրացրած աղմուկից հետո, թե ինչու իրենց պարգևավճար չի տվել, ի վերջո, որոշել է ազատման դիմում գրել՝ հավանաբար թելադրված «վերևներից»։ Նարիբեկյանը, որն իր դեմ սկսված արշավի ու ՔՊ փակ նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում՝ արդեն վերադարձել է Երևան, և այսօր խորհրդարանում էր։

Մենք ամբողջ օրը փորձեցինք նրա հետ կապ հաստատել, բայց ապարդյուն․ ընդունարանից ասացին՝ աշխատակազմի ղեկավարը տեղում է, բայց զբաղված է՝ մոտը մարդ կա։ Ավելու ուշ պարզեցինք, որ Վահան Նարիբեկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել իր աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Մեզ հայտնի դարձավ նաև, թե ով է փոխարինելու Վահան Նարիբեկյանին՝ Ալեն Սիմոնյանի օգնական Դավիթ Առաքելյանը, որը Սիմոնյանի՝ ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարելու օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել։