ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները․ Բորել

ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները․ Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման աշխատանքները՝ Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ համայնքի 27 երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Որոշ երկրներ առաջարկել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Ես կխնդրեմ դիվանագիտական ​​ծառայությանը սկսել աշխատել պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նա։ 

Բորելը հավելել է, որ «մտադրություն կա ընդլայնել պատժամիջոցների ռեժիմը՝ կապված Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ»։

«Մենք ցանկանում ենք ներառել ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլ հրթիռների համար պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։