Արթուր Վարդանյանին կառավարությունը 6500 եվրո է վճարել

Արթուր Վարդանյանին կառավարությունը 6500 եվրո է վճարել

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 9 տարի ազատազրկման դատապարտված Նորք Մարաշ զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանը ամիսներ առաջ ՀՀ կառավարությունից փոխհատուցում է ստացել 6500 եվրոյի չափով։

«Հրապարակ»-ին նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Եվրոպական դատարանն է փոխհատուցման որոշումը կայացրել.

«ՄԻԵԴ-ը Արթուր Վարդանյանի մասով գտել է, որ տեղի է ունեցել ապօրինի կալանք եւ փոխհատուցում է սահմանել, կառավարությունից պահանջել է վճարել փոխհատուցում՝ 6500 եվրոյի չափով։ Կառավարությունը փոխհատուցել է»։

Նշենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին, այդ թվում` Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար։