Խիստ ականապատված տարածքներ…

Խիստ ականապատված տարածքներ…

Աստանայում Ալիևը հայտարարել է. Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի հետեւանքով «ազատագրած» տարածքներում կա տեղադրած կես միլիոն ական։ Ականների պայթյուններից զոհվում են Ադրբեջանի քաղաքացիներ, թե զինվորական, եւ թե քաղաքացիական։ Այս ականների վնասազերծման համար կպահանջվի մոտ 30 տարի 25 միլիարդ դոլար»։

Այսինքն, եթե 2 միլիոն ական տեղադրված լիներ, ապա դրանց վնասազերծման համար կպահանջվեր 120 տարի և 100 միլիարդ դոլար: Ահա, հայերի ստրատեգիական վրիպումը:
Բայց, հարց է առաջանում, թե այդ խիտ ականապատված տարածքով թշնամական բանակն ինչպե՞ս է կարողացել հասնել Արցախ: Մնում է ենթադրել, որ ականապատված տարածքների քարտեզներին նրանք տիրապետել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը…

Գագիկ Վարդանյան