Պուտինը ժամանակ է տվել Շոյգուին․ ISW
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ենթադրաբար, երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամայել է մինչև առաջիկա հոկտեմբերի սկիզբը կասեցնել ուկրաինական ուժերի հակահարձակումը, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում:
«Կրեմլի ներսում աղբյուրը հայտնել է, որ Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մեկ ամիս՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի սկիզբը, ժամանակ է տվել՝ բարելավելու իրավիճակը առաջնագծում, կասեցննելու ուկրաինական հակահարձակումը, ինչպես նաև նախաձեռնությունը ռուսական զորքերին վերադարձնելու համար», - ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ, հղում անելով ինսայդերների հայտարարություններին՝ ըստ ISW-ն նշում է, որ ռուս զինվորական հրամանատարները կարող են հրաման տալ շարունակական հակագրոհների՝ ուկրաինական հակահարձակումը գագաթնակետին հասցնելու հույսով, նույնիսկ եթե դա ծանր գին ունենա Ռուսաստանի համար։
Բացի այդ, ISW-ի զեկույցը հիշեցնում է, որ Պուտինը ուկրաինական հակահարձակման մասին առաջին անգամ անդրադարձել է հունիսի 9-ին: Նա այդ մասին խոսել է երկու համատեքստով՝ իբր ուկրաինական ուժերը զգալի հաջողությունների չեն հասնի ռուսական լավ պատրաստված պաշտպանության շնորհիվ, և որ ուկրաինական զորքերը անձնակազմի և արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ են կրում։
«Պուտինն ու Կրեմլը ռուսական պաշտպանական գործողությունները ներկայացնում են որպես մեծ հաղթանակ մարտի դաշտում, իսկ ռուսական համառ հակագրոհները թույլ են տալիս Կրեմլին պնդել, որ այդ գործողությունները մեկուսացված հաղթանակներ են ռազմաճակատում ռուսական հաջողության ընդհանուր բացակայության ֆոնին», - նշում են ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները։
Կարծիքներ